Իրանը չափազանց երկար է ձգձգել համաձայնագրի շուրջ բանակցությունները, և այժմ ստիպված կլինի վճարել դրա գինը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք չափազանց երկար ձգեցին իրենց համար հրաշալի պայմաններով համաձայնագրի շուրջ բանակցությունները, և հիմա ստիպված կլինեն պատասխան տալ դրա համար»,- գրել է նա իր «Truth Social» սոցիալական ցանցում։
Թրամփը հերթական անգամ պնդել է, թե Իրանի զինված ուժերը իբր ջախջախված են, իսկ իրանական նավատորմն ու ռազմաօդային ուժերը «գրեթե գոյություն չունեն»։
Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածներից հետո։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հունիսի 10-ին հայտնել էր Իրանին հարվածներ հասցնելու մասին։ Դա պատասխան քայլ է եղել իրանցիների կողմից ամերիկյան «Apache» ուղղաթիռի խոցմանը։ CENTCOM-ի պնդմամբ՝ գործողության ընթացքում թիրախավորվել են Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող իրանական ՀՕՊ օբյեկտները, ցամաքային կառավարման կայաններն ու ռադիոլոկացիոն համակարգերը։ Ի պատասխան՝ Իրանը գրոհել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։
Source: https://news.am/hy/news/1042551