Կոլումբիայի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետաքննությունների և մեղադրանքների հանձնաժողովի ղեկավար Գլորիա Արիսաբալետան կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել երկրի նախագահ Գուստավո Պետրոյի լիազորությունների կատարումը մինչև հունիսի 21-ը։ Դրա մասին գրում է El Tiempo պարբերականը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ այս միջոցը ձեռնարկվել է որպես հայցի ապահովում (նախազգուշական միջոց)։ Միաժամանակ, հանձնաժողովի մի շարք անդամներ նշում են, որ նմանատիպ նախաձեռնություններ նախկինում ևս դիտարկվել են, սակայն մերժվել՝ դրանց իրավական հիմնավորվածության վերաբերյալ կասկածների պատճառով։

Հանձնաժողովը հունիսի 9-ին երկու կարգապահական հետաքննություն է սկսել նախագահի նկատմամբ՝ քաղաքական քարոզչության կանոնների հնարավոր խախտման կապակցությամբ։ Առիթ են ծառայել նրա հրապարակային ելույթները, որոնք, հայցվորների վարկածով, ընդդիմության քննադատություն էին պարունակում։

Ավելի վաղ Կոլումբիայի Պետական խորհուրդն արդեն սահմանափակել էր պետության ղեկավարի մասնակցությունն ընտրական գործընթացին, սակայն, ինչպես պնդում են, այդ սահմանափակումները լիովին չեն պահպանվել։

Լիազորությունների դադարեցման մասին որոշման վերջնական կարգավիճակի պաշտոնական հաստատումը հրապարակման պահին չի բերվում։

Source: https://news.am/hy/news/1042580