Իրանը վճռական է տրամադրված իր երկրի տարածքին հասցվող ամերիկյան հարվածների հանդեպ։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդահոսեյն Մալեքին։
Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ամերիկյան զորքերն ավարտել են Իրանի ուղղությամբ հարվածները, որոնք պատասխան էին «Apache» ուղղաթիռի վրա կատարված հարձակմանը։ Ըստ CENTCOM-ի՝ գործողության ընթացքում Հորմուզի նեղուցի մոտակայքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտներ, վերգետնյա կառավարման կայաններ և ռադարներ։ Ի պատասխան սրան՝ Իրանը գրոհել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։
«ԱՄՆ-ն ինքն է ժամանակ առ ժամանակ դիմում նման գործողությունների, ինչին Իրանը մինչ օրս միշտ պատասխանել է։ Նրանք պետք է հասկանան, որ Իրանն այս հարցում չափազանց լուրջ է տրամադրված», — բախումների նոր ալիքն այսպես է մեկնաբանել իրանցի պատգամավորը։
Source: https://news.am/hy/news/1042533