ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկնելու է Ֆրանսիա՝ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդների գագաթնաժողովին։
G7-ի առաջնորդների հանդիպումը նախատեսված է այս ամսվա վերջին։ Իր գրառման մեջ Թրամփը նշել է, որ գագաթնաժողովին կմեկնի հունիսի 14-ին Սպիտակ տան տարածքում UFC մարտական մրցաշարի անցկացումից անմիջապես հետո։
«Ես կմեկնեմ Ֆրանսիա՝ G7-ի գագաթնաժողովին, անմիջապես այն բանից հետո, ինչը կդառնա Ամերիկայի պատմության ամենատպավորիչ գիշերներից մեկը՝ Սպիտակ տան Հարավային մարգագետնում UFC Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մարտերից հետո»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։
Source: https://news.am/hy/news/1040726