TikTok-ում հրապարակված տեսահոլովակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոքրիկ էքսկուրս է կատարել Փարիզի Էյֆելյան աշտարակի պատմության մեջ՝ նշելով, որ այն ի սկզբանե կառուցվել է որպես ժամանակավոր կառույց 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար։
«Նրանք ասացին՝ դե գիտեք, կարծես թե նույնիսկ մեր սրտով է, եկեք այն մի քիչ էլ երկար թողնենք՝ մնա,- պատմել է նա։ - Իսկ հետո նրանք ասացին՝ եկեք թողնենք ավելի երկար, էլ ավելի երկար ու էլի։ Դե, ընդհանուր առմամբ, այդպես էլ երբեք չապամոնտաժեցին»։
Այս զուգահեռը Թրամփն անցկացրել է UFC-ի օկտագոնի (ութանկյուն ռինգի) հետ, որն այժմ կառուցվում է Սպիտակ տան Հարավային մարգագետնում՝ հունիսի 14-ին անցկացվելիք մրցաշարի համար, որը նվիրված է Ամերիկայի 250-ամյակի տոնակատարությանը։
«Գիտեք, մենք այստեղ՝ Սպիտակ տան դիմաց, կառուցում ենք մի բան, որը շատ մարդկանց համար բավականին գրավիչ տեսք ունի,- հայտարարել է Թրամփը։ - Հունիսի 14-ին այստեղ UFC-ի մեծ մարտ է տեղի ունենալու։ Եվ ահա ես նայում եմ դրան ու մտածում՝ գուցե մենք այն ընդհանրապես երբեք էլ չհեռացնենք»։
Source: https://news.am/hy/news/1040731