ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իսրայելի և Թուրքիայի միջև հնարավոր լարվածության սրման հարցը՝ վստահություն հայտնելով, որ իրադարձությունների նման զարգացումից կհաջողվի խուսափել։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ընդգծել է իր լավ հարաբերությունները Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Ինձ շատ է դուր գալիս Էրդողանը։ Նա ուժեղ մարդ է... Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա Թուրքիայի հետ, ամեն դեպքում՝ քանի դեռ ես նախագահ եմ, որովհետև Էրդողանը հարգում է ինձ, իսկ ես հարգում եմ նրան»,- հայտարարել է Թրամփը։

Source: https://news.am/hy/news/1042602