Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ապագայում ավելի քիչ ակտիվ կմասնակցի եվրոպական անվտանգության ապահովմանը, քան նախկինում, և Եվրոպային անհրաժեշտ է հզորացնել սեփական պաշտպանական կարողությունները։

Սերբիայի ռադիոյին և հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ընդգծել է, որ եվրոպական երկրների դերն անվտանգության համակարգում պետք է մեծանա։

«Ինչ վերաբերում է եվրոպական անվտանգությանը, ապա Միացյալ Նահանգները դրանում այդքան ակտիվ մասնակցություն չի ունենա։ Եվրոպան պետք է ավելին անի»,- նշել է նա։

Այս հայտարարությունների ֆոնին նյութում հիշատակվում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին կտրուկ արտահայտությունները եվրոպական դաշնակիցների հասցեին, ներառյալ՝ նրանց դիրքորոշման քննադատությունը արտաքին քաղաքականության և ռազմական գործողությունների հարցերում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա դժգոհություն է հայտնել Իրանի դեմ գործողություններին մասնակցելու՝ ԵՄ մի շարք երկրների հրաժարման կապակցությամբ, ինչպես նաև քննադատել է ՆԱՏՕ-ն՝ դաշինքն անվանելով «թղթե վագր»։

Source: https://news.am/hy/news/1042617