Վերջերս արհեստական բանականության օգնությամբ մի տեսանյութ է գեներացվել, որտեղ ասվում է, թե ես ձեր ձայները տալու եմ «Քաղաքացիական պայմանագրին» և միանալու եմ նրանց։ Դա բացահայտ սուտ է։ Այս մասին հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մենք ոչ մեկին չենք վաճառի մեր ձայները։ Ես այդպիսի մարդ չեմ։ Ես հիմա ուղիղ ձեր աչքերին նայելով՝ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ նման բան երբեք չի լինի։ Մենք երբեք չենք ընտրի Նիկոլ Փաշինյանին որպես մեր երկրի վարչապետ։ «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող իշխանություն լինել Հայաստանում։ Մենք վարչապետի պաշտոնում չենք ընտրի նաև Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Սամվել Կարապետյանի մասով կան սահմանադրական սահմանափակումներ։ Մեր բոլոր որոշումները մենք կկայացնենք՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շահերը»,- ընդգծել է Թաթոյանը։
Source: https://news.am/hy/news/1040238
Armenia
Թաթոյան. Մեր կուսակցությունը չի աջակցի ո՛չ ՔՊ-ին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին․ Արման Թաթոյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։