Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, Էրդողան–Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին անցած Կուրբան բայրամի առթիվ։ Այդ ընթացքում Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքի եւ տարածաշրջանային խնդիրներն են քննարկվել։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարգավորումներն առաջ են գնում ուղիղ առեւտուր սկսելու քայլերով։

Էրդողանը նշել է, թե Թուրքիան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար ջանքեր է գործադրում եւ այդ ուղղությամբ քայլերը մշտապես աջակցում է։

Source: https://news.am/hy/news/1040421