Ռուսաստանն ուզում է, որ Փաշինյանը պարտվի ընտրություններում, քիչ առաջ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Մի քանի օր առաջ 1 ժամով Երևան եկած, TRIPP-ի և օգտակար հանածոների մասին համաձայնագրեր ստորագրած Մարկո Ռուբիոն ասել է, որ պատճառն իրենց ակտիվ ներգրավվածությունն է Հայաստանում, ինչը, ըստ նրա, այդքան էլ դուր չի գալիս ռուսներին։

Ռուբիոն ընդգծել է՝ իրենք չեն ասում Հայաստանին՝ դադարեցնել հարաբերությունները այս կամ այն երկրի հետ, իրենք պարզապես ուզում են ներկայություն ունենալ այստեղ և համագործակցել հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի թիվս Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն աջակցելու։

Source: https://news.am/hy/news/1040380