Եթե մեզ մեղադրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ, ապա, կներեք, մինչ մեզ հարաբերություններն այնքան փայլուն էին, որ Ռուսաստանը Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի զե՞նք վաճառեց։ Դրա մասին հունիսի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Երբ ասում են, թե «Վերին Լարս» անցակետը փակվում է, պետք է հաշվի առնել, որ այն մինչև 2018 թվականն էլ պարբերաբար փակվում էր տարբեր ապրանքների համար։ Այնպես որ, դրանում որևէ նոր բան չկա։ Հանգստացե՛ք»,- նշել է նա։

Միրզոյանը հավելել է, որ ներկայիս իշխանությունների օրոք Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին են վկայում անցյալ տարվա երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները և տարբեր մակարդակներում շփումների ինտենսիվությունը։

Source: https://news.am/hy/news/1040408