ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Հանբարձումյանը կոչ է արել հունիսի յոթին ընտրել Ռոբերտ Քոչարյանին։
«Այսօր, իմ գործընկերները միասնական դիրքորոշում հայտնեցին ԱԺ ընտրությունների հետ կապված:
Ես ամբողջությամբ կիսում եմ այն և ունեմ համոզմունք, որ միայն կոալիցիոն գործողություններով կարող ենք չեզոքացնել արտաքին ու ներքին սպառնալիքները:
Այնուամենայնիվ, հարգանք տածելով հայտարարությունում նշված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ, ես
հայտարարում եմ, որ քվեարկելու եմ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցության օգտին, քանի որ հավատում եմ նրանց ներուժին և ազգային գաղափարախոսությանը:
Իմ ընկերներին, բարեկամներին և ընդհանրապես ճանաչող մարդկանց խնդրում եմ անվարան գնալ ընտրությունների և ձայնը տալ Նախագահին...»։
Source: https://news.am/hy/news/1041313