Վլադիմիր Զելենսկու «բաց նամակը» պարունակում էր լպիրշության մի քանի էջ և Մոսկվային վաղուց հայտնի առաջարկ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Այնտեղ լկտիության, պարզապես լկտիության մի քանի էջ է։ Եվ վերջում մեկ առաջարկ, որը բոլորին վաղուց քաջ հայտնի էր, և որին ռուսական կողմն արդեն տվել էր իր պատասխանը»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Ուշակովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ բաց նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում առաջարկել էր ուղիղ հանդիպում անցկացնել՝ պատերազմի ավարտը քննարկելու համար։
Զելենսկին, մասնավորապես, հայտարարել էր, որ հենց Պուտինն է անձնական պատասխանատվություն կրում պատերազմի համար, որը, նրա խոսքով, չունի իրական պատճառներ և «պատմության մեջ կմնա որպես նրա անձնական ընտրություն»։
Source: https://news.am/hy/news/1041321