Լիբանանում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի UNIFIL խաղաղապահ առաքելության շրջանակներում գտնվող սերբ զինվորականը։ Հայտնի է նաև, որ երկու խաղաղապահներ են վիրավորվել։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի առաքելության X-ի հայտարարության մեջ։
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության անդամ հանդիսացող Սերբիայի քաղաքացին հինգշաբթի մահացել է երկրի հարավում գտնվող Մարջայունի մոտակայքում տեղակայված դիրքերի ականանետային գնդակոծության հետևանքով ստացած վերքերից։
Հարձակման հետևանքով վիրավորվել են նաև նրա երկու գործընկերները՝ իսպանացի խաղաղապահներ։ Նրանք բուժում են ստանում միջազգային առաքելության ռազմաբազայում։
UNIFIL-ից հայտնել են, որ հետաքննություն են սկսել՝ «այս ողբերգական միջադեպի հստակ հանգամանքները պարզելու համար»։ Առաքելությունը նաև ցավակցություն է հայտնել զոհված խաղաղապահի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին։
Source: https://news.am/hy/news/1040872