Իսպանիայի կառավարությունն իր աշխատակիցներին խորհուրդ է տվել հեռավար աշխատանքի անցնել Հռոմի պապ Լևոն XIV-ի՝ հունիսի 6-12-ը նախատեսված այցի ընթացքում։ Այս մասին ասված է երկրի աշխատանքի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հայտնել են, որ համապատասխան հանձնարարականն ուղարկվել է պետական հաստատություններին՝ կապված տեղաշարժի հնարավոր սահմանափակումների հետ։ Դրանք կարող են ազդել Մադրիդի, Կատալոնիայի և Կանարյան կղզիների ինքնավար համայնքների աշխատողների վրա։

Միջոցառումները, ինչպես հստակեցվում է, նպատակ ունեն ապահովել քաղաքացիների անվտանգությունը, կրճատել ոչ անհրաժեշտ ուղևորությունները և աջակցել ծառայությունների ոլորտի ու տնտեսության անխափան աշխատանքին՝ պոնտիֆիկոսի այցի հետ կապված միջոցառումների ժամանակ։

Նախարարության տվյալներով՝ այդ ժամանակահատվածում կարգուկանոնի ապահովման գործում կներգրավվի իրավապահ մարմինների ավելի քան 13 հազար աշխատակից։

Հռոմի Պապի վերջին այցը Իսպանիա տեղի էր ունեցել 2011 թվականին, երբ Մադրիդում կայացած Երիտասարդության համաշխարհային օրվա շրջանակներում երկիր էր այցելել Բենեդիկտոս XVI-ը։

Source: https://news.am/hy/news/1040231