ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել իրանական խոշորագույն կրիպտոարժութային բորսայի նկատմամբ՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու արշավի շրջանակում։
Պատժամիջոցները տարածվել են Nobitex կրիպտոարժութային բորսայի, դրա գլխավոր գործադիր տնօրենի և երեք համահիմնադիրների, ինչպես նաև իրանական ևս երեք կրիպտոարժութային հարթակների նկատմամբ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Nobitex-ին մեղադրել է «Իրանի ահաբեկչական գործունեության, պատժամիջոցների շրջանցման և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) առնչվող վճարումներին աջակցելու մեջ՝ ներառյալ ԻՀՊԿ-ին առնչվող և շորթողական ծրագրեր օգտագործող հակերային խմբերի գործողությունները»։
Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ Nobitex-ն օգնել է Իրանի կենտրոնական բանկին հասանելիություն ստանալ հարյուր միլիոնավոր դոլարների սթեյբլքոյններին, որոնք օգտագործվել են կտրուկ արժեզրկվող իրանական ռիալին աջակցելու համար։
Բացի դրանից, ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, հարթակը Իրանի իշխանությունների ներկայացուցիչներին հնարավորություն է տվել մուտք գործել միջազգային կրիպտոարժութային բորսաներ և շրջանցել պատժամիջոցները տարբեր իրավասություններում։
«Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո Nobitex-ը դեր է խաղացել Իրանից ակտիվների ու միջոցների պաշտպանության և դուրսբերման գործում՝ օգնելով թաքցնել ռեժիմի կապիտալները՝ չնայած ինտերնետի անջատումներին»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Source: https://news.am/hy/news/1040428
World
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի նկատմամբ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։