Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Dodge» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Բախման հետևանքով «Dodge»-ը և «Mercedes»-ներից մեկը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 1-ը՝ միջին ծանրության, 2-ն էլ՝ ծանր, կայուն վիճակում։

Source: https://news.am/hy/news/1042623