ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները Օմանի ծոցում շարքից հանել են մի նավթային լցանավ, որը, նրանց պնդմամբ, խախտել է գործող սահմանափակումները և փորձել է նավթ դուրս բերել Իրանից։
Հրամանատարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 9-ին, 23:14-ին։ Հաղորդվում է, որ Պալաուի դրոշի ներքո ընթացող M/T Settebello նավը մեքենայական բաժանմունքի շրջանում խոցվել է բարձր ճշգրտության զինամթերքով, երբ անձնակազմն, ըստ տեղեկությունների, անտեսել է ամերիկյան ուժերի պահանջները։
CENTCOM-ը պնդում է, որ ապրիլի 13-ին «շրջափակման» մեկնարկից ի վեր շարքից հանվել է ութ խախտող նավ, 134 նավ ենթարկվել է պահանջներին, իսկ հումանիտար օգնություն տեղափոխող 42 նավի թույլատրվել է անցնել։
Source: https://news.am/hy/news/1042608