Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել։ Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, մինչև 2035 թվականը թուրքական հինգերորդ սերնդի TFX/MMU KAAN կործանիչի ծրագրի պատվիրատուների և արդյունաբերական գործընկերների նախնական խումբը կարող է ներառել 10 պետություն, որոնց թվում առանցքային դերերը վերապահված են Ադրբեջանին, Պակիստանին և Սաուդյան Արաբիային։

Պաշտպանական վերլուծաբաններն ու պրոֆիլային ինստիտուտները կազմել են առաջիկա տասնամյակի համար թուրքական նորագույն մարտական ինքնաթիռի ամենահավանական շահագործողների ցանկը։ Այդ ցուցակում ընդգրկվել են այն երկրները, որոնք արդեն սկսել են բաղադրիչների համատեղ արտադրությունը, պաշտոնապես պատվերներ են տեղադրել, հանդես են գալիս որպես տեխնոլոգիական համաներդրողներ, վարում են խորացված բանակցություններ կամ առարկայական ռազմավարական հետաքրքրություն են հայտնել Turkish Aerospace Industries (TUSAŞ) ընկերության ծրագրի նկատմամբ։

Մասնավորապես, Ադրբեջանն ակնկալում է մինչև 2035 թվականը ձեռք բերել 20 կործանիչ։

Source: https://news.am/hy/news/1042401