Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հենց հիմա ուղիղ բանակցություններ սկսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց սպասելու, մինչև ԱՄՆ-ն ավարտի միջազգային այլ հակամարտությունների կարգավորումը։ Դրա մասին պետության ղեկավարը հայտնել է լրագրողներին, հաղորդում է UNN-ը։
«Ես պատրաստ եմ Պուտինի հետ ուղիղ բանակցություններ սկսել հենց հիմա, որպեսզի չսպասենք, մինչև ԱՄՆ-ն ավարտի աշխարհի բոլոր հակամարտությունները, և նոր միայն հերթը հասնի մեզ»,- հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է նաև, որ ներկայում Վաշինգտոնի ուշադրությունը զգալի չափով սևեռված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Մենք այսօր ֆոկուսում չենք։ Իմ կարծիքով՝ Իրանն ԱՄՆ-ի համար թիվ մեկ հարցն է»,- հավելել է Զելենսկին։
Source: https://news.am/hy/news/1040674