Վրաստանի խորհրդարանի խոսնակը ԵՄ-ին մեղադրել է Հայաստանում ընդդիմադիրների ձերբակալությունների վերաբերյալ ցուցաբերած լռության համար, հաղորդում է Telegram-ալիքը՝ Sputnik -Georgia։

«Հայաստանում ընտրություններից առաջ մի քանի տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ են ձերբակալվել, և Եվրամիությունը որևէ կերպ չի արձագանքել այդ փաստին»,- հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։

«Եթե ինչ-որ մեկը հանցագործություն է կատարել, նրան պետք է ձերբակալեն։ Դա է հենց իրավունքի գերակայությունը։ Եթե դա լավ է Վաշինգտոնի, Բեռլինի և Երևանի համար, ապա պետք է նույնքան լավ լինի նաև Թբիլիսիի համար։ Յուրաքանչյուր քրեական գործի թիկունքում կանգնած է դատախազության մեղադրանքը և Ստրասբուրգի պրակտիկան, որը հաստատում է վրացական արդարադատության իրավացիությունը»,- ընդգծել է նա։

Source: https://news.am/hy/news/1042026