Հայաստանում 2025 թվականին տնտեսական աճն արագացել է, իսկ հարկային եկամուտներն՝ ավելացել։ Հունիսի 8-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը պատրաստելիս ԿԲ-ն հիմնվել է երեք հիմնական մոտեցումների վրա՝ միջնաժամկետ հեռանկարում պետական պարտքի կայունության գնահատում, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածություն, ինչպես նաև երկարաժամկետ տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը։

«2025 թվականի ընթացքում, մասնավորապես չորրորդ եռամսյակում, Հայաստանում տնտեսական աճն արագացել է։ Տարվա արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 7,2%, ինչը մոտ 2 տոկոսային կետով գերազանցել է երկրի կառավարության կողմից սահմանված ցուցանիշը»,- ասել է Գալստյանը։

Միևնույն ժամանակ, կարգավորող մարմնի ղեկավարը նշել է, որ աճն ունեցել է կայուն երկարաժամկետ բնույթ և բարձր է եղել տնտեսության պոտենցիալ մակարդակից։

«Տնտեսական աճին նպաստող գործեններն են շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտները։ Այդուհանդերձ, շարունակել են պահպանվել առանձին ճյուղերում աճի բարձր կենտրոնացվածությունը, ինչպես նաև մի շարք կարճաժամկետ գործոնների ազդեցությունը»,- արձանագրել է ԿԲ նախագահը։

ԿԲ ղեկավարն ընդգծել է, որ այս պայմաններում գնաճը որոշակիորեն արագացել է։ Դա հիմնականում պայմանավորված է եղել արտաքին հատվածից եկող գնաճային ազդեցությամբ, ներքին պահանջարկի ընդլայնմամբ և մի շարք ժամանակավոր գործոնների ազդեցությամբ։ Արդյունքում՝ 2025 թվականի դեկտեմբերին գնաճը ձևավորվել է 3,3% մակարդակում և մոտեցել նպատակային ցուցանիշին։

Source: https://news.am/hy/news/1042053