Հայաստանի իշխանությունները ցանկանում են ընդլայնել սոցիալական ծախսերի համակարգը։ Հունիսի 8-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այժմ օրենսդրական փոփոխություններ են պատրաստվում, որոնցով կընդլայնվի նպատակային հարկային նվազեցումների համակարգը։ Արդյունքում՝ հարկային հայտարարագիր ներկայացնող և անձնական ծախսերի (կրթություն, սպորտ, բժշկություն) դիմաց եկամտային հարկի մասնակի վերադարձից օգտվող քաղաքացիների թվին կմիանան նաև լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Կմշակվեն չափանիշներ, որոնց շրջանակներում կսահմանվի զանգվածային լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին եկամտային հարկի վերադարձի կարգը։ Նորամուծությունը, ըստ առկա ծրագրի, պետք է գործարկվի 2027 թվականի հունվարի 1-ից»,- նշել է նախարարը։
Source: https://news.am/hy/news/1042051