«Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հարցը կարող է քննարկվել։ Այդ մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Մենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրի և որևէ պարագայում թույլ չենք տա, որ «ՔՊ»-ն լինի իշխանության ղեկին Հայաստանում։ Մենք վարչապետ չենք ընտրի Ռոբերտ Քոչարյանին։ Սամվել Կարապետյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը սահմանադրական սահմանափակումների պատճառով։ Միանշանակ է, որ չի լինի մի իրավիճակ, երբ մեր պատճառով իշխանափոխությունը ձախողվի»,- նշել է Թաթոյանը։
Source: https://news.am/hy/news/1041032