Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ու ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ։

X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ Զելենսկին նշել է. «Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առթիվ: Եվ սա Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր սեփական ուղին ինքնուրույն որոշելու իրավունքի հաղթանակն է: Հաջողություններ ենք մաղթում ձեզ:

Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա ժամանակն է, որ Եվրոպական միությունն իսկապես աջակցի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ կյանքն ավելի լավն է դառնում: Սա փորձություն է Եվրոպական միության համար: Կարևոր է բաց չթողնել ժամանակն ու հնարավորությունները»։

Source: https://news.am/hy/news/1041967