400 հազար ավստարալական դոլարով վաճառքի է հանվել Ավստրալիայի ամենափոքր քաղաքը՝ Քուլադին։ Քաղաքն ունի ընդամենը երկու բնակիչ։ Այս մասին հայտնել է «The Daily Mail» թերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քաղաքի միակ տանը բնակվում են ընդամենը երկու կին, որոնք էլ որոշել են վաճառել իրենց անշարժ գույքը։ Ապագա սեփականատիրոջը, բացի բնակելի տնից, բաժին կհասնի նաև չորս սենյականոց մոթել, խանութ, փաբ և չորսաստղանի ռեստորան։
«Charleville Real Estate» անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչ Բեքի Ջեյսմանը նշել է, որ քաղաքը գնողը, «ըստ էության, կստանա նաև Քուլադիի «ոչ պաշտոնական քաղաքապետի» տիտղոսը»։
Source: https://news.am/hy/news/1042839