Ամիօ փաթեթները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են բանկային ծառայություններից օգտվել ավելի հարմար, պարզ և շահավետ ձևով։ Active, Pro և Exclusive փաթեթները միավորում են ամենապահանջված ծառայությունները՝ քարտեր, հաշիվներ, ճամփորդական առավելություններ և բազմաթիվ այլ արտոնություններ։
Ամիօ Active, Pro և Exclusive փաթեթների շրջանակում այժմ գործում է նոր առաջարկ՝ 20% քեշբեք VeloeSIM-ից՝ Ամիօ քարտերով գնումներ կատարելիս։
Քեշբեքը տրամադրվում է յուրաքանչյուր գործարքից հետո՝ VeloeSIM հավելվածի միջոցով VeloeSIM ծառայությունների ձեռքբերման դեպքում։ Քեշբեքը տրամադրվում է VeloeSIM-ի կողմից և փոխանցվում է VeloeSIM-ի օգտահաշվին։ Առաջարկը գործում է թե´ քարտով, թե´Google Pay կամ Apple Pay տարբերակով կատարված վճարումների դեպքում։
Source: https://news.am/hy/news/1042877