Ամերիկյան Ford Motor ավտոարտադրողը ԱՄՆ-ում հետ է կանչում մոտ 548,5 հազար ավտոմեքենա՝ կենտրոնական կոնսոլի ծածկույթի հնարավոր խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA)։

Հետկանչը վերաբերում է 2018-2024 թվականների արտադրության Ford Expedition ամենագնացներին։

Այս մեքենաների կենտրոնական հյուպակի քրոմապատ ծածկույթը ժամանակի ընթացքում կարող է պոկվել՝ առաջացնելով սուր եզրեր, ինչի հետևանքով վարորդը կամ ուղևորը կարող են վնասվածքներ ստանալ։ Խնդիրը կարող է առաջացած լինել մատակարարի կողմից այդ դետալների արտադրության ընթացքում սահմանված տեխնիկական պահանջները չպահպանելու պատճառով։ Դիլերային կենտրոնները կզննեն հետկանչված մեքենաները և անհրաժեշտության դեպքում անվճար կփոխարինեն կենտրոնական հյուպակները։

Հինգշաբթի օրը կայացած նախաշուկայական առևտրի ընթացքում Ford-ի բաժնետոմսերն աճել են 0,8%-ով։ Տարեսկզբից ի վեր ընկերության կապիտալիզացիան աճել է 9%-ով՝ հասնելով 57 միլիարդ դոլարի։

Source: https://news.am/hy/news/1042817