Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, որպեսզի խաղաղությանն ու դիվանագիտությանը հաջողության հնարավորություն տրվի։

«Մերձավոր Արևելքում բռնության վերջին բռնկումը խիստ հիշեցում է այն վտանգների մասին, որոնք կապված են հրադադարի խոցելի ռեժիմի հետ, և այն անտանելի հետևանքների մասին, որոնց դա կարող է հանգեցնել։

Այն ժամանակ, երբ մենք անկեղծորեն ու ջանասիրաբար աշխատում ենք մեր եղբայրների և գործընկերների հետ միասին հակամարտության խաղաղ դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ, և հատկապես հիմա, երբ վերջնական նպատակն արդեն մոտ է իրականացմանը, բոլոր կողմերին համոզիչ կերպով կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խաղաղությանը ևս մեկ հնարավորություն ընձեռել։

Եկեք շարունակենք հավատարիմ մնալ խաղաղության և դիվանագիտության ուղուն, որոնք հաջողության հիանալի հեռանկարներ ունեն, փոխանակ ընտրելու բռնությունն ու ավերածությունները»,- X-ի իր օգտահաշվում գրել է Շարիֆը։

Source: https://news.am/hy/news/1042086