Իրանը կիրառել է «Խայբար Շեկան» (Kheibar Shekan) բալիստիկ հրթիռների նորագույն սերունդը, որոնց որսալու պրոցեսը լուրջ խնդիր է ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար։
Ինչպես հաղորդում է Fars News լրատվական գործակալությունը, ռազմական շրջանակների աղբյուրը հաստատել է, որ օկուպացված տարածքների հյուսիսային շրջաններին հասցված գիշերային հարվածների ժամանակ Իրանը գործի է դրել «Խայբար Շեկան» հրթիռների վերջին սերունդը։
«Այս տեսակի բալիստիկ հրթիռների արագությունը հետագծի վերջնական փուլում հասնում է մոտ 9 Մախի։ Դա դրանց ոչնչացումը չափազանց բարդ խնդիր է դարձնում այնպիսի թանկարժեք ՀՕՊ համակարգերի համար, ինչպիսիք են THAAD-ը և Arrow-ն»։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ հարձակման ընթացքում Իրանը կիրառել է սպառազինության համակցված սխեմա, որը ներառել է «Էմադ», «Կադր-Ֆ» և «Խայբար Շեկան» բալիստիկ հրթիռները։
Source: https://news.am/hy/news/1042089