Սամվել Կարապետյանը («Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար- խմբ․) երկար ժամանակ չի կարողանա լքել Հայաստանը, քանի որ անցնում է փողերի լվացման գործով և պատասխան է տալու զորամասերում, մանկապարտեզներում ու դպրոցներում հաշվիչների հետադարձ պտտեցման համար։ Դրա մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Նա բավականին երկար ժամանակ չի կարողանա լքել Հայաստանը»,- նշել է Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1041003