Ռուսաստանը կպահպանի նորմալ հարաբերությունները Հայաստանի հետ, ինչ ուղի էլ որ նա ընտրի, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՍՊՄՏՀ-2026) շրջանակում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ведомости»-ն։

«Ռուսաստանը Հայաստանին միայն մեկ խնդրանք ունի՝ հնարավորինս շուտ անցկացնել ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվե»,- հայտարարել է ռուսական առաջնորդը։

Նա հավելել է, որ Երևանի ցանկության մեջ արտառոց ոչինչ չկա։ Ըստ Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժերը վաղուց են խոսում արևմտյան չափանիշներին կողմնորոշվելու մասին։

Source: https://news.am/hy/news/1040992