Ռումինիայի Հակակոռուպցիոն ազգային վարչությունը քրեական գործ է հարուցել երկրի պաշտպանության շտաբի (Գլխավոր շտաբի) պետ, գեներալ Վլադ Գեորգիցեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Agerpres» գործակալությունը։
Պարբերականի տվյալներով՝ գեներալը կասկածվում է պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը հանցակցության մեջ։
Երեքշաբթի նա փաստաբանի հետ ներկայացել է հակակոռուպցիոն վարչության զինվորական ստորաբաժանում, սակայն հարցաքննությունից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին:
Ռումինիայի Գլխավոր շտաբից հայտարարել են, որ քննության ընթացքի վրա չազդելու համար չեն մեկնաբանում իրավիճակը և ընդգծել են, որ լիովին համագործակցում են իրավասու մարմինների հետ։
Ինչպես հստակեցնում է հակակոռուպցիոն վարչությունը, Գեորգիցեն ստացել է կասկածյալի կարգավիճակ։ Քննությունը կարծում է, որ 2025 թվականի հուլիսին նա նպաստել է Կրթության նախարարությանն ուղղված հարցման հաստատմանը, որով պահանջվում էր լրացուցիչ բյուջետային տեղեր հատկացնել Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ազգային համալսարանում։
Դատախազների վարկածով՝ դա հանգեցրել է միջգերատեսչական ընթացակարգերի խախտման և վնաս հասցրել Պաշտպանության նախարարության շահերին, ինչպես նաև առավելություններ է տվել մի շարք թեկնածուների, որոնց մի մասը հետագայում կարող էր ծառայության անցնել զինված ուժերում։
Source: https://news.am/hy/news/1040225
World
Ռումինիայում պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Գլխավոր շտաբի պետի նկատմամբ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։