Իշխանություններն առաջին անգամ են Հայաստանի ժողովրդին ասում իրենց ծրագրերի մասին ճշմարտությունը։ Հրազդանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորն արձանագրել է, որ իշխանությունները խաբել են ժողովրդին ամեն ինչում՝ կարմիր գծերից ու տուգանքներից մինչև Արցախի վերաբերյալ քաղաքականություն։
«Հիմա առաջին անգամ են ճշմարտությունն ասում. ասում են՝ ընտրեք մեզ, որպեսզի հանձնենք տարածքները, շարունակենք հալածանքները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, Ադրբեջանի պահանջով փոխենք Սահմանադրությունը, հրաժարվենք Անկախության հռչակագրից։ Թույլ մի՛ տվեք նրանց ձեզ հանցակից դարձնել»,- կոչ է արել պատգամավորը։
Source: https://news.am/hy/news/1040639