Հայաստանի իշխանությունները հանրապետության Ատոմային էլեկտրակայանում չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների հետ, ինչի հետևանքով կարելի է զրկվել երաշխիքից և գործը հասցնել աղետի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Այժմ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում կայանի համար արտասահմանյան վառելիքի մատակարարման շուրջ և չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների ներգրավմամբ։ Այդպիսով կարելի է ոչ միայն երաշխիքից զրկվել, այլև գործը հասցնել աղետի»,- ասված է ՌԴ ԱԽ մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ։
Source: https://news.am/hy/news/1040668