Քենիայի կենտրոնական մասում երկու մարդ է զոհվել Լայկիպիա ռազմաբազայում Էբոլայով հիվանդների համար ամերիկյան կարանտինային կենտրոնի ստեղծման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կազմակերպիչներին և անվտանգության ծառայությունների աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ նրանց մահվան հանգամանքները դեռևս անհայտ են։ Քենիայի ազգային ոստիկանությունն իրավիճակի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել։
Ավելի վաղ Citizen հեռուստաալիքը հայտնել էր, որ Նանյուկի քաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիաների ընդդեմ այն նախագծի, որով նախատեսվում է կենտրոն ստեղծել ԱՄՆ այն քաղաքացիների համար, ովքեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կարող էին վարակված լինել Էբոլա վիրուսով։ Ցուցարարները խարույկներ են վառել, փակել ճանապարհները և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել և բերման ենթարկել առնվազն հինգ հոգու։
Ինչպես նշում է Kenyans պորտալը, Նայրոբիի Բարձրագույն դատարանն ավելի վաղ կասեցրել էր նախագծի իրականացումը՝ մինչև իրավապաշտպան և բժշկական կազմակերպությունների ներկայացրած հայցի քննությունը։ Վերջիններս մատնանշում էին հանրային քննարկումների պակասը և առողջապահական համակարգի համար հնարավոր ռիսկերը։
Միևնույն ժամանակ, Քենիայի իշխանությունները հայտարարում են, որ նախագիծը վարակիչ հիվանդությունների հնարավոր բռնկումներին պատրաստ լինելու միջազգային ջանքերի մի մասն է և համապատասխանում է ազգային առողջապահական համակարգի հնարավորություններին։
Source: https://news.am/hy/news/1040171
World
Քենիայում երկու մարդ է զոհվել Էբոլայի դեմ պայքարի ամերիկյան կարանտինային կենտրոնի դեմ բողոքի ցույցերի ժամանակ․ Reuters
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։