Հայաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկված միջոցառումները բնականոն գործընթաց են, անհրաժեշտ է ստուգել նոր արտադրանքը։ Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք առհասարակ որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Ընթանում է սովորական, բնականոն աշխատանք՝ կապված այն բանի հետ, որ հիմա նոր բերք է ստացվել, նոր արտադրանք է մտել շուկա, և բնական է, որ աշխատանքի ընթացքում ինչ-որ խնդիրներ են ի հայտ գալիս», — ասել է նա գործակալության հետ զրույցում՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։
«Դա միշտ էլ պարբերաբար պատահում է։ Մեզ մոտ սովորական աշխատանքային ընթացք է», — հավելել է Օվերչուկը։
Source: https://news.am/hy/news/1040789