ԵԱՏՄ պայմանագիրը չի նախատեսում միության անդամի դուրս գալու կամ անդամակցության կասեցման ընթացակարգեր, և այդ միջոցների կիրառման հնարավորությունը կմշակվի մինչև դեկտեմբեր։ Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք այժմ ուսումնասիրելու ենք, թե ինչ է նշանակում կասեցումը։ Ճշմարտությունն այն է, որ Միության պայմանագրով նախատեսված չէ անդամակցության կասեցման ռեժիմ, նախատեսված չէ նաև անդամների հեռացման ռեժիմ։ Ուստի այս ամենը պետք է իրավական տեսանկյունից շատ ուշադիր ուսումնասիրել մինչև դեկտեմբեր», — ասել է նա։
Մայիսի վերջին Աստանայում կայացած Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի (ԲԵՏԽ) նիստի արդյունքներով Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը հանդես են եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին նախատեսվում է անդրադառնալ ԲԵՏԽ հաջորդ նիստում։
Source: https://news.am/hy/news/1040798