ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝ Ստեփան Դավթյանը NEWS.am–ի հետ զրույցում անհեթեթ համարեց որդուն վերագրվող արարքը՝ այն է ընտրակաշառք տալ–ստանալը։
«Առավոտյան տունը քնած էր երեխան, երկու հոգի եկան, ներկայացան որպես ԱԱԾ աշխատող, ձերբակալման որոշումը ներկայացրին՝ իբր ընտրակաշառք տալու, ստանալու հոդվածով։ Հիմա տարել են Երևանի Հակակոռուպցիոն կոմիտե։ Շոկի մեջ ենք, ինքը որպես լրագրող էր աշխատում, ինքը նման բաների հետ կապ չունի։ Ինձ էլ ասաց՝ նման բան չկա»,–պատմեց Արամի հայրը։
Source: https://news.am/hy/news/1040806