Նոր Խարբերդ փողոցի հասցեներից մեկում մայիսի 24–ին դի հայտնաբերվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդ փողոցի հասցեներից մեկում դի կա, իսկ քիչ անց կրկին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի «Աջափնյակ» թաղամասի ճանապարհի մայթեզրի հատվածից շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 26-ամյա Գարիկ Գ․-ն է, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Կ․-ն։
Դիակի արտաքին քննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Source: https://news.am/hy/news/1040288
Armenia
Նոր Խարբերդ փողոցի տներից մեկում դի հայտնաբերվելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։