Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձել է հարթել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում պառակտման մասին ցանկացած ակնարկ՝ հայտարարելով, որ թեև իրենց միջև երբեմն առաջանում են «տակտիկական տարաձայնություններ», ընդհանուր առմամբ իրենք «համամիտ են գլխավոր հարցում»։
Ըստ նրա՝ այդ գլխավոր նպատակները ներառում են թույլ չտալը, որ Իրանը միջուկային զենք ստանա և դրանով սպառնա Իսրայելին։
«Երբեմն մեզ մոտ, ինչպես լավ ընտանիքներում, առաջանում են նման տակտիկական տարաձայնություններ,- CNBC-ին տված հարցազրույցում նշել է նա։- Սակայն մենք միշտ գտնում ենք դրանք հարթելու ճանապարհը և դա անում ենք մեծ ընկերների պես»։
Իսրայելի վարչապետը պնդում է, որ իրենք կարող են «տարակարծիք լինել առավոտյան» և արդեն կեսօրին ընդհանուր լեզու գտնել։ Նեթանյահուն ընդգծել է նաև, որ Թրամփը միշտ եղել է «Իսրայելի մեծագույն բարեկամըրը»։
Նրա փոխանցմամբ՝ ինքը Թրամփի հետ խոսում է «երկու օրը մեկ»։ Նա հավելել է, որ երկու առաջնորդներն ունեն «ընդհանուր նպատակներ... և մենք ցանկանում ենք հասնել դրանց»։
Ընդսմին, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կցանկանար տեսնել հրադադարի հնարավոր համաձայնագիրը, Նեթանյահուն խոստովանել է, որ «հարցը, թե կոնկրետ ինչպես պետք է ավարտվի այս պատերազմը, դեռ բաց է մնում»։
Source: https://news.am/hy/news/1040650