Մոսկվան ակնկալում է Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացիների շուտափույթ ազատ արձակումը և մշտական կապի մեջ է նրանց փաստաբանների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ակնկալում ենք անցյալ տարվա ամռանը հանրապետությունում ձերբակալված ՌԴ տասնմեկ քաղաքացիների շուտափույթ ազատ արձակումը։ Ինչպես գիտեք, մշտական կապի մեջ ենք մեր հայրենակիցների հարազատների ու փաստաբանների հետ և ադրբեջանական կողմի հետ շարունակում ենք երկխոսություն վարել բոլոր հարցերի շուրջ», — ասել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված ճեպազրույցի ժամանակ։
Source: https://news.am/hy/news/1040876