Մենք աղոթք ենք բարձրացնում առ Աստված Արցախի մեր զավակների համար և Արցախի մեր ժողովրդի իրավունքների համար նաև հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնում ենք այդ հարցը, ինչպես նաև հոգևոր ժառանգության պահպանության խնդիրը, այնպես և բանտում գտնվող հայոց զավակների ազատ արձակման խնդիրը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քանի որ հոգևորականները պատարագի ժամանակ հնչեցնում են Արցախ բառը, հետևաբար նրանք պատերազմի կուսակցություն են։

«Չեմ կարծում, որ հիմնավոր է, որ արդարության ջատագով լինելը նույնականացվի պատերազմի կուսակցություն հասկացության հետ։ Պատերազմ չէ, որ մենք հրավիրում ենք։ Խաղաղությունը խարսխված պետք է լինի արդարության, իրավունքների պատպանության վրա՝ փոխադարձ, և ոչ միակողմանի, և ոչ մեր ժողովրդի շահերի զիջման արդյունք։ Մենք պարտավոր ենք ամեն ջանք ի գործ դնել, որպեսզի արդարությունը իրականացվի Արցախի մեր ժողովրդի նկատմամբ»,–ասաց նա։

Source: https://news.am/hy/news/1040371