Ապրիլի կեսերին ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում հրադադար հայտարարելուց ի վեր՝ Իսրայելը մոտ 3500 ավիահարված է հասցրել Լիբանանին և հարյուրավոր վերահսկելի պայթեցումներ իրականացրել։ Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը։

Նրա խոսքով՝ Լիբանանը ձգտում է պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը տեղահանվածների նոր ալիք է առաջացրել, ինչը ծայրահեղ ծանր վիճակի է հասցրել փախստականներին տեղավորելու երկրի հնարավորությունները։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ին պատերազմի մեկնարկից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 3613 մարդ է զոհվել։

Լիբանանում Իսրայելի վերսկսած ռազմական արշավի հետևանքով ավելի քան 1 միլիոն մարդ արդեն ստիպված է եղել լքել իր տունը, ինչը հանգեցրել է մասշտաբային հումանիտար ճգնաժամի և փախստականների ճամբարների գերծանրաբեռնվածության։

Source: https://news.am/hy/news/1042080