Լիբանանի տարածքի վրա իսրայելական բանակի հարվածներին ի պատասխան Իրանի կողմից Իսրայելի հյուսիսին հասցված հրթիռային հարվածներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և գործարք կնքել Վաշինգտոնի հետ։
«Ինչ խորհուրդ կտայի Իրանին՝ դուք արձակել եք ձեր հրթիռները, դա բավական է։ Վերադարձեք բանակցությունների սեղանի շուրջ և կնքեք գործարք», - ասել է Թրամփը Fox News-ին տված հեռախոսային հարցազրույցում։
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ Իրանի կողմից իր տարածքի վրա իրականացվել է զանգվածային հրթիռային հարձակում։
Իրանը հաստատել է այդ տեղեկությունը՝ ընդգծելով, որ Լիբանանի վրա հասցված հարվածներին ի պատասխան զանգվածային հարվածներ է հասցրել Իսրայելի ռազմավարական և ռազմական օբյեկտներին։
Source: https://news.am/hy/news/1041842