Դիվանագիտությունը հնարավոր է միայն այն երկրների հետ, որոնք հարգում են միջազգային իրավունքը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում Իրանի գլխավոր ներկայացուցիչ Մոհամադ Սաֆան։
«Իսրայելը, որպես կազմավորում, չի հարգում միջազգային իրավունքը։ Նրանք նույնիսկ մոտ չեն դիվանագիտության էությունը հասկանալուն», - գրել է իրանցի դիվանագետը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հզոր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային հատվածին։
Երկրի Զինված ուժերի հայտարարության համաձայն, հարվածները հասցվել են ի պատասխան Լիբանանի տարածքի նկատմամբ Իսրայելի չդադարող հարձակումների։
Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին դադարեցնել հարվածները և կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Source: https://news.am/hy/news/1041848