Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգել են այն եզրակացության, որ նոր սերնդի համատեղ եվրոպական կործանիչի ստեղծմանը մասնակցող ընկերությունները ընդունակ չեն համաձայնության գալ։ Դրա մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության երկու աղբյուրների։

Երկու առաջնորդներն էլ համաձայնել են, որ նախագծի մասնակից երկրները, որը հայտնի է որպես «Ապագայի հեռանկարային ավիացիոն համակարգ» (FCAS / SCAF), կշարունակեն անօդաչու թռչող սարքերի ուղեկցող համակարգի և տվյալների փոխանակման միասնական ցանցի համատեղ մշակումը, հավելել են աղբյուրները։

Source: https://news.am/hy/news/1042109