Թեհրանը «կործանել է այն հավասարումը, որի դեպքում հրադադարի ռեժիմը գոյություն ուներ միայն թղթի վրա և գործնականում կանոնավոր կերպով խախտվում էր»։ Դրա մասին X-ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։

Նա ընդգծել է, որ Իրանը կշարունակի ագրեսիային պատասխանել հրթիռային հարվածներով։

Նա նշել է, որ նախկին ստատուս քվոն, երբ զինադադարի մասին պայմանավորվածությունները մնում էին թղթի վրա, մինչդեռ տեղերում հարձակումները շարունակվում էին, վերջնականապես փշրվել է «սիոնիստական վարչակարգին» Իրանի հասցրած հրթիռային հարվածներով։

«Քանի դեռ դուք չունեք վստահության ամրապնդման անկեղծ ցանկություն, Իրանի պատասխանը լինելու է հենց այսպիսին»,- հավելել է Ղալիբաֆը։

Source: https://news.am/hy/news/1042139