«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ամենանկատելի բանը, հանրության քննադատությունից զատ, օրվա մի մասն ուտել-խմելու վրա անցկացնելն է։ Ամեն օր երկու-երեք վայրում սեղան են փռում՝ զանազան ուտեստներով, եւ Փաշինյանը քաղաքացիների հետ բաժակ է բարձրացնում ու անդադար ծամում։
ՔՊ մեր աղբյուրներից, սակայն, տեղեկացանք, որ իրականում ոչ թե քաղաքացիներն ինքնակամ հյուրասիրում են «սիրելի վարչապետին», այլ ուտուշ-խմուշը կազմակերպում է հենց ՔՊ-ն։ Կուսակցության քարոզչական բաժնում հատուկ բաժին է բացվել, որը գումար է տրամադրում իրենց նախանշած վայրում հյուրասիրություն բեմադրելու համար։
Սա պարզապես ձեւ է՝ ցույց տալու իբր ժողովրդի սերը ՔՊ-ի նկատմամբ։ Այնինչ նախապես հստակ տեղորոշվում է «պատահական հյուրասիրության» վայրը, ստուգվում է սնունդը։ Ուտելու ոչ գեղեցիկ տեսարանն անգամ դիտմամբ է ուղիղ եթեր հեռարձակվում՝ կրկին հանրության իբր ջերմ վերաբերմունքն ընդգծելու համար։ Այնինչ ժողովուրդն ինքն էլ է զարմանում, թե այդ առատ սեղանն ինչպես հայտնվեց իրենց «բեսեդկայում»։ Ի դեպ, չնայած այս հանգամանքին, կիքսերից խուսափել հնարավոր չի լինում:
Օրեր առաջ, օրինակ, Քանաքեռ-Զեյթունում հրավիրված նվագախումբն Արարատ լեռան մասին երգը երգեց` հստակ նպատակադրմամբ։
Source: https://news.am/hy/news/1040443
World
«Հրապարակ»․ Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։