ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական Քեշմ կղզուն, ինչպես նաև խոցել են մի քանի իրանական հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Այդ մասին հունիսի 3-ին հայտնել են Միացյալ Նահանգների զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում (CENTCOM)։
«Ամերիկյան զորքերը հունիսի 2-ին հաջողությամբ որսացել են մի քանի իրանական բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով հարվածներ են հասցրել Քեշմ կղզուն՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում Իրանի կողմից հարձակման փորձերի», — ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Իրանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել դեպի հարևան տարածաշրջաններ, սակայն դրանք բոլորը որսացվել են։ Նշվում է, որ Քուվեյթի ուղղությամբ արձակված երկու իրանական հրթիռ, ենթադրաբար, մասնատվել են և չեն հասել նպատակին, իսկ Բահրեյնի ուղղությամբ արձակված երեք հրթիռ որսացվել են ԱՄՆ-ի և Բահրեյնի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի կողմից։
Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան ռազմական ուժերը ոչնչացրել են Իրանի կողմից քաղաքացիական նավաստիների ուղղությամբ արձակված երեք միակողմանի հարվածային անօդաչու սարք, որոնք օրինական կերպով ընթանում էին տարածաշրջանային ջրերում։ Ինչպես նշվում է, ամերիկյան անձնակազմի շրջանում տուժածներ չկան։
Source: https://news.am/hy/news/1040444
World
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Քեշմ կղզու իրանական օբյեկտին հասցված հարվածների մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։